Նոյեմբերի 25-ին, քիքբոքսինգի 71 կգ քաշային կարգում հանդես եկող ախալքալաքցի քիքբռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը հաղթել է չինացի մրցակցին՝ Լյու Յունլյունին։
Չինաստանի Տայշան քաղաքում ընթանում է Wu Lin Feng մրցումը, որը հայտնի է նաև որպես WLF, մարտարվեստի մրցում է, որը հեռարձակվում է Henan Television հեռուստատեսությամբ։ Դա Չինաստանում մարտարվեստի ամենաերկարատև ծրագիրն է:
Մելիքյանի մրցակցի՝ Յունլյունի հետ մենամարտը տեւել է 3 ռաունդ, որոնց ընթացքում Նաիրը հաղթել է առավելագույն միավորներով։
Նաիր Մելիքյանը 2 ամիս է, ինչ Չինաստանում է, որտեղ նա պատրաստվում էր մրցումներին։ Jnews -ին տված հարցազրույցում նա երախտագիտություն հայտնեց Դավիթ Անդրեասյանին, ով հրավիրել էր իրեն մասնակցելու այս մրցումներին, և որ ամենակարեւորն է՝ նա երախտապարտ է Աստծուն հաղթանակի համար։