Ձմռանը ջեռուցումն ապահովելու նպատակով շփման գծի մոտ ապրող բնակչությանը ֆինանսական աջակցություն կտրամադրվի

Ձմռանը ջեռուցումն ապահովելու նպատակով շփման գծի մոտ ապրող բնակչությանը ֆինանսական աջակցություն կտրամադրվի

Ձմռանը ջեռուցումն ապահովելու նպատակով շփման գծի մոտ ապրող բնակչությանը ֆինանսական աջակցություն կտրամադրվի: Այս տեղեկությունը տարածում է հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։

Նույն հաղորդագրության համաձայն, կշարունակվի նաև 2023-2024 ուսումնական տարվա ուսանողների ֆինանսավորումը: Ըստ գերատեսչության՝ շփման գծի շրջակա գյուղերում հակամարտությունից տուժած բնակչության կարիքներին արձագանքող ժամանակավոր կառավարական հանձնաժողովի 27-րդ նիստում որոշում է կայացվել ֆինանսական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։

«2013 թվականից տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի համանախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում բաժանարար գծին հարակից գյուղերում հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական և այլ պետական ծրագրերի ​​աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրության մեջ: