Հայաստանում ամեն տարի գրանցվում է 10 կանանց սպանություն, որոնք դառնում են իրենց ներկա կամ նախկին զուգընկերների կամ ընտանիքի այլ անդամների զոհը, գենդերային բռնությունը տեղի է ունենում ոչ միայն ընտանիքներում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 27-ին ասել է Կանանց բռնության դեմ կոալիցիայի ներկայացուցիչ Աննա Հավհաննիսյանը։
Նա տեղեկացրել է, որ ՀԿ-ն տարեկան ստանում է նախնական 4 800 զանգ, որոնք վերաբերում են գենդերային բռնությանը։ Նրա խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական բռնության իր ներկա կամ նախկին զուգընկերների կողմից։
ՄԱԿ ազգաբնակչության ոլորտի ֆոնդի հայկական գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Գայանե Սարգսյանը գլխավոր պատճառ է անվանել կանանց հանդեպ խտրականությունը։ Նա տեղեկացրել է տարբեր ծրագրերի իրականացման մասին, որոնք ուղղված են այն բանին, որ հերքվեն կեղծ պատկերացումները, թե կանանց խտրականությունն ընկած է հայկական ավանդույթի հիմքում։ «Հայաստանի առաջին գրավոր օրենսդրական փաստաթղթում կանանց տրամադրվել են իրավունքներ, իսկ աշխարհում առաջին կին դեսպանը եղել է դիվանագետը Հայաստանից։ Հենց այս օրինակներն ենք մենք ուզում ցուցադրել»,- նշել է Սարգսյանը։
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մարդկանց առքուվաճառքի եւ կանանց խնդիրների բաժնի ղեկավար Սոֆի Բոստանջյանը, իր հերթին, նշել է, որ գերատեսչությունը 2020թ. ավելացրել է այն անձանց աջակցության ծավալը, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության։ «Իրականացվում է ապաստարանների երկու կենտրոնների համաֆինանսավորման ծրագիր, որտեղ կարող են դիմել բռնության ենթարկված կանայք եւ այնտեղ ապրել 6-12 ամիս։ Տրամադրվում է նաեւ միանվագ դրամական օգնություն։ Կառավարությունը Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզերում իրականացնում է զբաղվածության ծրագիր կանանց համար։ Յուրաքանչյուր մարզում 20-ական կին արդեն ստացել է աջակցություն եւ ունի միջին կայուն եկամուտ»,- ընդգծել է պաշտոնյան։
Բոստանջյանը հիշեցրել է, որ 2020-ից ամբողջ երկրում գործում են ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ։ «Տարեցտարի ավելանում է դիմումների թիվը։ Եթե 2020թ. դիմումների թիվը 1 300 էր, ապա այս տարվա 10 ամիսներին՝ 1 600։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երեւանում, երկրորդ տեղում Շիրակի մարզն է, երրորդում՝ Սյունիքի մարզը։ Թվերի աճը կապված է կենտրոնների ակտիվ աշխատանքի հետ»,- ավելացրել է նա։
Ընտանեկան բռնության դեմ պայքարի կոալիցիայի անդամ Անահիտ Գեւորգյանը, իր հերթին, տեղեկացրել է այդ կենտրոնների թվի ավելացման պլանների մասին։ «Եթե նախկինում գրանցվում էր ընտանեկան բռնության 10-20 դեպք, ապա այժմ՝ 110-120 դեպք։ Դա նշանակում է, որ ավելանում է դիմումների թիվը»,- նշել է նա։ news.am