
Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ փոթորիկ է մոլեգնում, Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները, հայտնում է տեղական Batumelebi գործակալությունը։
«Սև ծովում փոթորիկը հասնում է 4-5 բալի, ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները։ Բաժանորդների մի մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են ենթակառուցվածքները նաև հարևան Քոբուլեթի գյուղում: shantnews.am