Մահախոսական/Վալոդ Սերգեյի Ամիրխանյան

Մահախոսական/Վալոդ Սերգեյի Ամիրխանյան

Կյանքից հեռացավ կինոմեխանիկ Վալոդ Սերգեյի Ամիրխանյանը՝ ծնված 1932 թվականին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում։

Վալոդ պապն այն մարդն էր, ում գյուղում ճանաչում էին մեծից փոքրը, հարգված անձնավորություն էր բոլորի կողմից, երկար տարիներ անկաշառ ու անշահախնդիր ծառայություն է մատուցել բոլոր այն ընտանիքներին ում դուռը ծեծում էր վիշտը:

Որդիները Սերգեյն ու Սեյրանը, դուստրերը Վարսիկն ու Անիտան իրենց ընտանիքներով խորը վիշտ են ապրում սիրելի հոր և պապիկի կորստյան համար:

Հարազատները, բարեկամները, հարևաններն ու համագյուղացիները խորը վշտով սգում են բարի համբավ ունեցող, սիրելի Վալոդի մահը և ցավակցում ընտանիքին ։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 29֊ին Սաթխայի գերեզմանատանը։

Թոռնուհու ստեղծագործությունը նվիրված սիրելի պապիկին