
Օդեսայի մարզում եղանակային վատ պայմանների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ առնվազն 19 մարդ։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Օպերատիվ շտաբը պետական և մարզային մակարդակներում կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորմալ իրավիճակը չի վերականգնվել։ Ներկայումս ցիկլոնի էպիկենտրոնը շարժվում է դեպի հյուսիսային թաղամասեր՝ մենք պատրաստ ենք օգնել ամենուր»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ 17 շրջանների մոտ 1500 բնակավայր առանց էլեկտրականության է մնացել ուժեղ քամու և տեղումների պատճառով։1tv.ge