Իրավապահը ձերբակալվել է կնոջ նկատմամբ բռնություն գործելու մեղադրանքով

Իրավապահը ձերբակալվել է կնոջ նկատմամբ բռնություն գործելու մեղադրանքով

Կնոջ նկատմամբ ֆիզիկական ոտնձգություն կատարելու մեղադրանքով քրեակատարողական ծառայության աշխատակից է ձերբակալվել:

Վրաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ իրավապահ մարմնի ներկայացուցիչը 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսթավի քաղաքի բնակելի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ֆիզիկական ոտնձգություն է կատարել 1980 թվականին ծնված իր կնոջ նկատմամբ և մարմնական մի շարք վնասվածքներ հասցրել նրան:

«Հանցագործության մասին տուժող կնոջ ծանուցումը ստանալուց հետո հատուկ քննչական ծառայությունն ապահովել է քննչական գործողությունների իրականացումն ամենակարճ ժամկետում, որից հետո Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով նախատեսված հանցագործության համար (ընտանեկան բռնություն) ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցը»,- նշված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ:

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Գործի քննությունը շարունակվում է։ aliq.ge