
2023 թվականին ստուգված 155 խաղալիքներից 57-ը հանվել են շուկայից:
Այս տեղեկությունը interpressnews.ge լրատվականին տրամադրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության շուկայի վերահսկողության գործակալությունից:
Ըստ տեղեկության՝ ստուգված 155 խաղալիքներից 149 խաղալիք անցել է տեխնիկական ստուգում, 3 խաղալիք՝ փաստաթղթային, 3 խաղալիք՝ փաստաթղթային և տեխնիկական ստուգում. 57 խաղալիքի դեպքում որոշում է կայացվել ապրանքը շուկայից հանելու մասին:aliq.ge