Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին փոսերը խանգարում են երթևեկությանը

Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին փոսերը խանգարում են երթևեկությանը

Նինոծմինդա-Հշտիա ճանապարհին փոսեր են փորվել՝ ճանապարհի խնդրահարույց հատվածների հետագա վերականգնման համար։

Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհով երթեւեկող մեքենաների վարորդները դժգոհություն են հայտնել ճանապարհի վրա փորված փոսերի կապակցությամբ։ Աղբատար ավտոմեքենայի վարորդ Սամսոն Կաշխչյանի խոսքով. «Ճանապարհին խոր փոսեր են փորվել, ավազի բլոկներ են թափվել, որոնք ծածկվել են ձյունով։ Վարորդները չեն տեսնում այս փոսերը և ջարդում են իրենց մեքենաները»։

Radio NOR · Ямы на дороге Ниноцминда-Эштия: комментарий водителя

Այսօր, ըստ գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի, Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին գյուղի բնակիչները աշխատանքներ են տանում ճանապարհի հատվածներում ասֆալտապատ փոսերը լցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում փոսեր են փորվում: Եգորը նաև նշել է, որ մոտակա երկու-երեք օրվա ընթացքում փոսերը կլցվեն, և վարորդներն այլևս չեն հանդիպի ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետ կապված խնդիրների։

Հիշեցնենք, որ 2015 թվականին սկսվեց Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը, որտեղ երեք տարվա ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը ասֆալտապատեց 3500 մետր ճանապարհ։ Իսկ 2019 թվականին ասֆալտապատվել է ավելի քան 4 կմ ճանապարհ։ 2019 թվականի հուլիսին ավարտվեց Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր գործընթացը։ Այնուհետև 2020 թվականի հուլիսի 29-ին ճանապարհը սկսել է վերանորոգվել։



Opinion, pooling and voting