Բաթումիում վրացերեն ճաշացանկից զուրկ սննդի կետեր են հայտնաբերվել

Բաթումիում վրացերեն ճաշացանկից զուրկ սննդի կետեր են հայտնաբերվել

Բաթումիում վրացերեն ճաշացանկ չունեցող 9 սննդի կետ է հայտնաբերվելտեղեկացրել է Վրաաստանի մրցակցային ազգային գործակալությունը:

Պարզվել է, որ օբյեկտներ մուտք գործող հաճախորդները չեն կարող պետական ​​լեզվով հստակ և հասկանալի տեղեկատվություն ստանալ։ Գործակալությունն ուսումնասիրել է 11 օբյեկտ: Դրանցից խախտումներ են հայտնաբերվել «Քիզիլ 2023» ՍՊԸ, «Գրիլ Ֆուդ» ՍՊԸ, «Հարվիդենտ» ՍՊԸ, «Դարիա» ՍՊԸ, Ա/Ձ Անդրեյ Խարբեդիա, Ա/Ձ Վլադիսլավ Կիրիակով, Ա/Ձ Ալեքսանդր Վասիլև, «Ինվեսթ ին Ջորջիա» ՍՊԸ և Ա/Ձ Մարիա Կալուստիանին պատկանող հաստատություններում:

Այն օբյեկտներին, որտեղ խախտում է հայտնաբերվել, հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում վրացերենով ճաշացանկ ստեղծել և հաճախորդներին պետական ​​լեզվով սպասարկել։

Ի դեպ, մրցակցային գործակալությունն այս հարցի ուսումնասիրությունը սկսել է ամռանը։