Նոր տարվանից Վրաստանում կբարձրանան կրթաթոշակները

Նոր տարվանից Վրաստանում կբարձրանան կրթաթոշակները

Հաջողակ ուսանողները նոր՝ 2023-2024 ուսումնական տարվանից կստանան բարձր կրթաթոշակ, հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ։

Ուսանողները 150 լարիի (55 դոլար) փոխարեն կստանան ամսական 300 լարի (110 դոլար) տասը ամիսների ընթացքում՝ հոկտեմբեր-հուլիսը ներառյալ։

Ամիլախվարին ասել է նաև, որ կրթաթոշակառուների թիվը կկրկնապատկվի։ Ներկայումս կրթաթոշակ է ստանում 2,5 հազար ուսանող։ Նոր ուսումնական տարվանից հինգ հազար հաջողակ ուսանողներ կստանան կրթաթոշակ։

Նախարարի խոսքով, Վրաստանի կառավարության համար շատ կարևոր է խրախուսել մոտիվացված, աշխատասեր ուսանողներին, որոնք ունեն բարձր ակադեմիական առաջադիմություն։

Նախարարը նաև ասաց, որ Վրաստանի կառավարության որոշմամբ կասեցված կարգավիճակ ունեցող ուսանողների ֆինանսական պարտքը վերացվել է։ Այս որոշմամբ տուժել է հանրապետության ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների 27 հազար ուսանող։

Այս բոլոր երիտասարդները կարող են վերականգնել իրենց կարգավիճակը և շարունակել ուսումը, ընդգծեց նախարարը։

Ընդհանուր առմամբ, Սակստատի տվյալներով, 2022-2023 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է ավելի քան 160 հազար ուսանող, ինչը 0,9%-ով ավելի է, քան նախորդ ուսումնական տարում։

Վրաստանի բուհերի ընդունելությունը հնարավոր է միասնական ազգային քննություններ հանձնելու հիման վրա, որի ընթացքում դիմորդները պետք է հանձնեն երեք պարտադիր առարկա և համալսարանի ընտրությամբ մեկը:

Գրանցումը հիմնված է ստացված միավորների վրա: Նրանցից է կախված նաեւ պետության կողմից ֆինանսավորման տոկոսը։

Վրաստանում ուսանողները պետության կողմից օգտվում են որոշակի արտոնություններից, այդ թվում՝ տրանսպորտի, թղթաբանության, արգելոցներ, թանգարաններ այցելելու և այլնի արտոնություններ: