Կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականին ռեկորդային կլինի

Կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականին ռեկորդային կլինի

Կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականին կհասնի աննախադեպ մակարդակի՝ 2,5 միլիարդ լարիի, խորհրդարանում հայտարարել է կրթության նախարարության ղեկավար Գիորգի Ամիլախվարին։

Ամիլախվարին ելույթ է ունեցել խորհրդարանի լիագումար նիստում նախարարական ժամի ձևաչափով։ Նախարարը խոսել է կրթական համակարգի բոլոր մակարդակներում ավարտված և իրականացվող ծրագրերի և գիտության ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Նախարարի խոսքով՝ կրթության և գիտության ֆինանսավորումը 2023 թվականին կազմել է 2,08 մլրդ լարի։

Ամիլախվարին նշել է, որ 2012 թվականի համեմատ, երբ կրթության ոլորտի ֆինանսավորման համար հատկացվել էր ընդամենը 626,8 մլն լարի, 2024 թվականին կրթության, գիտության և երիտասարդության բյուջեն կավելանա 300 տոկոսով։

Նրա խոսքով, Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը կրթության ոլորտի զարգացման խթանումն է, և կրթության համակարգի տարեկան աճող բյուջեն դրա վառ հաստատումն է։

Վրաստանի կառավարությունն ավարտել է երկրի պետական ​​բյուջեի վերջնական տարբերակի աշխատանքները եւ դեկտեմբերի 1-ին այն կներկայացնի երկրի խորհրդարանի հաստատմանը։