«Ես մանրամասն գիտեմ, թե որքան են հավաքարարների, տեխնիկական անձնակազմի, պահակների աշխատավարձերը: Կարող եմ խոստանալ այս մարդկանց և ասել, որ 2024 թվականին տեխնիկական անձնակազմի աշխատավարձերի էական բարձրացում կլինի»,- ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գեորգի Ամիլախվարին, պատասխանելով «Նախարարի ժամ» ձևաչափով պատգամավորների հարցերին:
Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ լիակատար պատրաստակամություն կա, և բյուջե է կազմվել։
«Ինչ վերաբերում է հավաքարարներին, տեխնիկական անձնակազմին, պահակներին… Ես մանրամասն գիտեմ, թե ինչ աշխատավարձ են ստանում, նույնիսկ անհարմար է դրա մասին խոսել ներկայիս պայմաններում, աշխատավարձի մասին, որ ունեն։
Կան դպրոցներ, որտեղ, ցավոք, աշխատավարձը 160-170 լարի է։ Այնտեղ մենք կարող ենք 40 տոկոս աճ տալ, բայց որտեղ կան մեծ դպրոցներ, իսկ աշխատավարձերն ավելի բարձր են, կարծում եմ՝ առնվազն 20 տոկոս աճ կլինի, ոչ թե 10 տոկոս։ Այս մարդկանց կարող եմ խոստանալ և ասել, որ 2024 թվականին տեխնիկական անձնակազմի աշխատավարձերի զգալի բարձրացում է լինելու՝ շատ ավելի, քան 10 տոկոսը, ինչպես միշտ։ Մենք լիովին պատրաստ ենք, բյուջեն պատրաստ է»,- նշել է նախարարը։