Վրաստանում եղանակային քմահաճույքները շարունակվում են՝ փոթորիկից և ուժեղ քամուց հետո նոյեմբերի 30-ից սպասվում է տաք եղանակ։
Ձմռան առաջին օրերին՝ դեկտեմբերի 1-3-ը, արևմտյան Վրաստանում ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +23 աստիճան։ Արևելքում սպասվում է +15, +20։
Նոյեմբերի 30-ին հիմնականում արևմուտքում սպասվում է անձրև, այնուհետև երեք օր՝ առավելապես առանց տեղումների եղանակ։
Թբիլիսիում դեկտեմբերի 1-3-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, +17, +19:
Սեւ ծովի ափին՝ Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի, նոյեմբերի 30-ին կդիտվի անձրեւ, դեկտեմբերի 1-3-ը՝ տաք եւ առանց անձրեւի։ Ցերեկը +21, +23։
Կտրուկ տաքանալու է նաև բարձրադիր գոտիներում, օրինակ՝ Մեստիայում, Բախմարոյում, Բակուրիանիում, Գուդաուրիում ցերեկը կլինի +11, +14 աստիճան տաքություն։