Ռուսաստանը որոշել է հարվածել Հայաստանի տնտեսությանը

Ռուսաստանը որոշել է հարվածել Հայաստանի տնտեսությանը

Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների, մրգերի և բանջարեղենի մեջ կարանտինային միջատներ, վիրուսներ և թունաքիմիկատներ են հայտնաբերվել։

«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու աղտոտված արտադրանքի առաքումը Ռուսաստան և ռուսական գործակալությանը տեղեկացնել կատարված աշխատանքների մասին։

Ռուսական գործակալության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանից եկող ծաղկապտուղ-բանջարեղենային մթերքներում կարանտինային վնասատուների 72 դեպք է հայտնաբերվել։

Մի քանի շաբաթ առաջ ռուսական կողմը հայտարարեց, որ սահմանափակվելու է թորվածքի [կոնյակի հումքի] ներմուծումը Հայաստանից, իսկ վրացական կոնյակի հումքի ներմուծումը կընդունվի։ Ռուս փորձագետներն այս փաստը կապում էին Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վերջին վատթարացման հետ։

Նախկինում Փաշինյանը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մեջ մեղադրել էր ռուսական խաղաղապահ ուժերին՝ մատնանշելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը «ձախողել է» իր առաքելությունը։ Բացի այդ, Հայաստանի ղեկավարը հայտարարել է Արևմուտքում նոր գործընկերների որոնման մասին։