«Пуля» ֆիլմը Նինոծմինդայի մեծ էկրանին

«Пуля» ֆիլմը Նինոծմինդայի մեծ էկրանին

Մարտի 2-ին Նինոծմինդա քաղաքի կինոթատրոնի մեծ էկրան բարձրացավ «Пуля» խաղարկային ֆիլմի առաջին մասը:

Առաջին մասի տևողությունը 35 րոպե էր: Ֆիլմը դիտելու էին եկել մեծ թվով երիտասարդներ, ինչը վկայում է ֆիլմի նկատմամբ նրանց մեծ հետաքրքրության մասին: Ֆիլմում ներկայացված է հանցագործ աշխարհի բացասական կողմերը` դրանով իսկ զգուշացնելով նրանում հայտնվելու վտանգավորությունը:

«Пуля» ֆիլմը նկարահանվել է կամավորության սկզբունքով, երիտասարդները անձամբ են նախաձեռնություն ցուցաբերել նկարահանվել նրանում: Նկարահանումներին մասնակցել են 30 անձինք: Ֆիլմի ռեժիսոր Վահե Իրիցյանի խոսքով` հանդիսատեսը երկրորդ մասը հնարավորություն կունենա դիտելու չորս ամսից: Երկրորդ մասի նկարահանումները տեղի են ունենալու Թբիլիսիում, Բաթումիում և Նինոծմինդայում:

Նոր Ռադիոն աջակցելու է Նինոծմինդայի իրականացվելիք նկարահանումներին:



Opinion, pooling and voting