Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղի բնակիչներն արդեն 5 օր է խմելու ջուր չունեն:Սա եզակի դեպք չէ,վերջերս նրանք հաճախակի են մնում առանց ջրի`ջրատարի վթարների պատճառով:Մաջադիան խմելու ջրի ջրագիծ ունի,սակայն միշտ չէ,որ ջուր ունի:
Դեկտեմբերի մեջ արդեն 2-ռդ անգամն է այդ ջրատարը վթարի է ենթարկվում:Տարբեր մարդիկ տարբեր ելք են գտել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:Ինչպես բնակիչներն են նշում արդեն մի քանի օր է ջուրը բերում են հարևան գյուղից`Խուլգումոյից:Գյուղի լիազոր`Սուրիկ Հովակիմյանը հավաստիացրեց,որ գյուղացիները նորմալ ջուր կունենան:Աղունիկ Այվազյան/Ախալքալաք/