
2024 թ. հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա:
Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է:
Մանրամասները՝ տեսանյութում: