Նինոծմինդայում էլեկտրոնային մրցույթի արդյունքում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն թիվ 1 վարչական շենքում եւ զինկոմիսարիատում։
Նինոծմինդայի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել (մրցույթի համար՝ NAT230021460) թիվ 1 վարչական շենքի և զինկոմիսարիատի շենքի վերակառուցման համար։ Գումարը՝ 20 000 լարի։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Սերժ Պալոյանը՝ 17 700 լարի առաջարկով։
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանի խոսքով, կիրականացվեն հետևյալ աշխատանքները.
Թիվ 1 վարչական շենքում (նոտար) անհրաժեշտ է փոխել տանիքը, հին շիֆերն ու գերանները, ինչպես նաև կատարել նոր տանիքի պատյան։ Ինչ վերաբերում է զինկոմիսարիատի շենքին, ապա անհրաժեշտ է վերանորոգել մեկ սենյակ, տեղադրել կենտրոնացված ջեռուցում, փոխել սենյակի դուռը և կառուցել նոր արտաքին սանդուղք։
Հիշեցնենք, որ 20.000 լարիից 12.000-ը հատկացվել է թիվ 1 վարչական շենքի տանիքի վերականգնմանը, իսկ 8.000-ը՝ զինկոմիսարիատի շենքում իրականացվող աշխատանքների համար։ Գումարը 100%-ով ֆինանսավորվում է մունիցիպալ բյուջեից։
Անհատ ձեռնարկատեր Սերժ Պալոյանի ընկերությունը պայմանագրի կնքման օրվանից 8 շաբաթ ժամանակ ունի աշխատանքներն ավարտելու համար, իսկ պայմանագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ին։