Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեն հայտարարություն է հրապարակում, որում ողջունում է «Վրացական երազանքի»՝ հակառուսական պատժամիջոցներին չմիանալու քաղաքականությունը։
«Ծափահարություններ. Ինչպիսին էլ չլինեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերություններում առկա դժվարությունները, Վրաստանի ներկայիս իշխանությունները համարձակություն են գտել չտրվել հակառուսական հիստերիային և առաջնորդվել առաջին հերթին ազգային շահերի և սեփական քաղաքացիների բարեկեցության վրա կենտրոնացած դիրքորոշմամբ։ Այս առաջնահերթություններով Վրաստանի տնտեսությունն արագ տեմպերով աճում է՝ երկու տարի անընդմեջ ցույց տալով երկնիշ աճ։ Ի դեպ, ռուս զբոսաշրջիկները լավ եկամուտ են բերում երկրին։
Մինչդեռ Եվրամիությունը շարունակում է նկարել հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթը՝ մոլագար ցանկությամբ պատառոտելու մեր երկրի տնտեսությունը՝ արգելելով մեխերի, կոճակների, կարի ասեղների և գործելաշուղերի արտահանումը։
Նման «հեռատես» եվրոպացի պաշտոնյաների շնորհիվ Եվրոպան գնալով վերածվում է թիվ 6 պալատի՝ դեգրադացիայի կլինիկական նշաններով։ Ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային ու բարոյական։ Եվ կարծես թե դա բավականին վարակիչ է: Քաղաքական տկարամտության մետաստազները հասել են Կիև, որտեղ՝ ամբողջովին կորցնելով իրականության զգացումը, նրանք լրջորեն քննարկում են Ղրիմի քաղաքների անվանումները փոխելու հարցը՝ Ուկրաինայի համար օտար տարածքում։ Սա խենթությո՞ւն է, թե՞ թուլամտություն: Երկուսի նշաններն էլ հստակ երևում են», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել «Վրաստանի պաշտպանության մասին ակտը», որը մշակվել է ռուսական ազդեցությունը սահմանափակելու համար, սակայն մեծամասնությունը մերժել է փաստաթուղթը։ Այն նախատեսում էր մի շարք միջոցառումներ՝ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների ներդրումից մինչև անշարժ գույքի գնման արգելք և «օկուպացիոն հարկի» ներդրում։ Կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն նաև հայտարարել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալու անհրաժեշտության մասին։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը ինքնախաբեություն է և դա պատժամիջոցների կիրառում է Վրաստանի քաղաքացիների նկատմամբ»։
Աղբյուրը՝ SovaNews