Պարտադիր ձմեռային անվադողեր. Նինոծմինդա քաղաքի բնակիչների կարծիքը
Տուգանք ձմռանը առանց շղթաների կամ ձմեռային անվադողերի վարելու համար
Վրաստանի խորհրդարանը պաշտպանել է իրավախախտումների օրենսգրքում և «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է տրանսպորտային միջոցները ձմեռային անվադողերով հագեցնելու պարտավորությունը։
Փոփոխություններին աջակցել է 81 պատգամավոր։
Ինչպես պարզաբանում են օրենսդրական փոփոխությունների հեղինակները, օրենսդրական փոփոխությունների փաթեթի նպատակը ճանապարհային անվտանգության ապահովումն է։
Փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի կառավարության որոշած ճանապարհների գոտիներում/հատվածներում երթևեկելիս տրանսպորտային միջոցը ձմեռային անվադողերով կահավորելը պարտադիր կլինի։ Բացի այդ, հատուկ դեպքերում, հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները, հնարավոր է սահմանել վերը նշված ժամանակահատվածից տարբերվող ժամանակաշրջան կամ սահմանել լրացուցիչ պահանջ՝ մեքենան ձմեռային անվադողերի հետ միասին ձյունաշղթաներով հագեցնելու համար:
Վերոնշյալ պահանջները խախտելու դեպքում անձը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Պատժամիջոցը ներառում է 100 լարի տուգանք և վարորդական իրավունքի հինգ միավորի նվազեցում։ Ձմեռային անվադողերի տեխնիկական բնութագրերը որոշվում են Վրաստանի կառավարության որոշմամբ։