
Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03.18-ին Աքչադաղի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ shantnews.am