Վրաստանի խորհրդարանը հասատատել է զորակոչիկների համալրման նոր կանոնը: Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 30-ին երրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «Պաշտպանության օրենսգրքում» փոփոխություններին. օրենսդրական փոփոխությունների փաթեթին աջակցել է 81 պատգամավոր։
Պարտադիր զինվորական ծառայության տարկետման կանոնի փոփոխությունները կազդեն ուսանողների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա։
Այս փոփոխություններով հեռավար ուսուցումն այլևս պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման պատճառ չի հանդիսանա։ Ի դեպ, «Պաշտպանական օրենսգրքում» հեռավար ուսուցման մասին մինչ այժմ գրառում չկար, և բոլորը, ովքեր ունեին «ակտիվ ուսանողի» կարգավիճակ, անկախ կրթության տեսակից, ազատվում էին զինվորական ծառայությունից:
Մեկ այլ փոփոխությամբ պարտադիր զինվորական ծառայությունից չեն խուսափի նաև հավատի, կրոնի կամ դավանանքի հիմքով մինչև այժմ բանակից խուսափածները։ Այդպիսիք են հոգևորականները, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ պացիֆիստները (խաղաղարարականները):
Օրենսդրական փաթեթը խորհրդարանում քննարկվել է արագացված կարգով. առաջին լսումը տեղի ունեցավ երեկ, իսկ երկրորդ և երրորդ լսումները՝ այսօր։ aliq.ge