Ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհին

Ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհին

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել Գանձայի եւ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար:

Արդեն մի քանի ամիս է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա և Գանձա գյուղերում ընթանում էր ճանապարների նախապատրաստական աշխատանքներ՝ հարթեցման, կամուրջների տեղադրման, ջրահեռացման համակարգերի անցկացման և այլն։

Նոյեմբերի 14 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում արդեն ընթանում էր գյուղամիջյան ճանապարհի առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքները։

Այսօրվա դրությամբ վերոնշյալ ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է, հիմա ընթանում է ջրահեռացման համակարգի անցկացման և տեղադրման աշխատանքներ։

Հարցին, թե քանի՞ մետր ջրահեռացման համակարգ է անցկացվելու, արդյո՞ք ճանապարհին կտեղադրվի համապատասխան նշաններ և կգծանշվի՝ աշխատանքներն իրականացնող «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները պատասախանեցին։

«Կանցկացվի մոտ 140 մետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, որը միանալու է առկա ջրատարին։ Գծանշման աշխատանքներն կիրականացնի այլ աշխատակազմ, իսկ նշանները արդեն ստացել ենք, հողային աշխատանքները ավարտելուց հետո արդեն կտեղադրվի»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհին

Նշենք, որ աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։ «Ջավախավտոգզա» ընկերությունը մրցույթը շահել էր, նշված 931 200 լարիից 927 000 լարիի չափով: Հեշտիայի գյուղամիջյան՝ 602 մ երկարությամբ ճանապարհի համար հատկացված է 484 100 լարի: Գանձայի գյուղամիջյան՝ 235 մետր երկարությամբ ճանապարհի համար նախատեսված է 237 200 լարի, իսկ մյուս 414մ երկարությամբ ճանապարհահատվածի համար 209 900 լարի:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ճանապարհների պայմանագիրը երկարաձգվել է մի քանի անգամ, որի մասին NOR ռադիոկայանը պատրաստել է նյութեր և դրանք լայն արձագանք են ունեցել՝ թե բնակչության և թե ՏԻՄ մարմինների կողմից։

Այս մասին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք ստորև տեղադրված հղումներով՝