
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայում։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ «Dubai Expo» ցուցահանդեսում Վրաստանի վարչապետին և գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին հանդիպել են Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ-Նահյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նրանց տվյալներով՝ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ միասին մասնակցել է գագաթնաժողովի բացմանը։ Գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների առաջ ելույթ են ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը: 1tv.ge