Բեդիանի հոգեբուժական կլինիկայի փոխտնօրենն օգտվում է դատաքննության ընթացքում լռելու իրավունքից. «TV First»-ի տեղեկություններով՝ մեղադրյալ Ոսկան Ոսկանյանը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում և դատավարության ընթացքում լաց է լինում։ Ռուսթավիի շրջանային դատարանում այս պահին գործընթացը շարունակվում է։ Փաստաբանը հաստատում է, որ տղամարդը պաշտպանվում էր կացնով զինված կնոջից։
Սպանությունը տեղի է ունեցել երեկ Ծալկայում. Սպանվել է 53-ամյա Էկա Գուլաշվիլին. Սպանությանը նախորդել է բանավոր առերեսում. Սպանված կինը եղել է ենթադրյալ հանցագործի նախկին աշխատակից։ Աշխատել է հոգեբուժարանում որպես խնամակալ, մի քանի ամիս առաջ ազատվել է ։ Վարկած կա, որ կնոջ ու տղամարդու կոնֆլիկտը սկսվել է հենց դրանից հետո։
«ՆԳՆ-ի կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 29-ին Ծալկայի մունիցիպալիտետի Բեդիանի գյուղում մեղադրյալը, վրեժխնդրության դրդապատճառով, կացնով վնասվածքներ է հասցրել տուժողի գլխին և թաքնվել , վնասվածքների հետեւանքով տոժողը տեղում մահացել է.
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 30-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը պատժվում է 10-ից 15 տարվա ազատազրկմամբ»,- ասվում է դատախազության տարածած տեղեկատվության մեջ։
Ծալկայում կացնով սպանել են միջին տարիքի կնոջ