Մոտ 3 հազար բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելու Վերին Լարս անցակետը, ասվում է Հյուսիսային Օսիայի երթեւեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Նոյեմբերի 26-ից 29-ը եղանակային պայմանների պատճառով Վրաստանի ռազմական ճանապարհը փակ է եղել, ինչի պատճառով էլ հերթ է գոյացել։
Նշվում է, որ «կանաչ գոտում» 250 մեքենա կա, և «Վերին Լարսով» երթևեկելու համար նրանք ունեն 12 ժամ։ Սպասվում է, որ ուրբաթ առավոտյան ռուսական կողմից Վրաստան կմտնի 2946 բեռնատար։
Վրաց-ռուսական սահմանի, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, ծանր բեռնատարների համար նոյեմբերի 26-ի երեկոյան տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվել է ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով։
Կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ի երեկոյան հնարավոր է եղել վերականգնել կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված Վրաստանի ռազմավարական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ Կազբեգի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։