11-ամյա Կիմա Նորսոյանին շնորհվել է «Կարատեի լեդի» դիպլոմ:
Այս տարի Վրաստանի կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչ Ռաֆայել Դարբինյանի առաջարկությամբ «Կարատեի լեդի» դիպլոմ ֆեդերացիայի կողմից շնորհվում է առաջին անգամ:
Վրաստանում Կիման այն հազվագյուտ աղջիկների թվում է, ում շնորհվել է նման դիպլոմ:
Այս դիպլոմը շնորհվում է այն աղջիկներին, ովքեր իրենց տարածաշրջանում այս մարզաձևում մեծ հաջողությունների են հասել:
Ռաֆայել Դարբինյանի խոսքով` կարատեն մարզիկներին հնարավորություն է տալիս դառնալ ավելի ինքնավստահ, քանի որ նրանք փոխվում են ֆիզիկապես և հոգեպես:
Կիմա Նորսոյանը 11 տարեկան է, սովորում է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի վեցերորդ դասարանում: 2013 թվականից հաճախում է Մաքսիմ Արզումանյանի կարատեի խմբակ:
Անահիտ Զալալյան