Ախալքալաքիի ավագանու «Ազգային շարժում» խմբակցության անդամները կուսակցության նախագահ Լեւան Խաբեիշվիլիին կոչ են անում հրաժարական տալ։
Ինչպես նշվում է խմբակցության անդամների հայտարարության մեջ, նոր ղեկավարության և անձամբ Խաբեիշվիլիի սխալ մոտեցումները հանգեցրել են կուսակցության աննախադեպ թուլացմանն ու հավատարիմ համակիրներին շարժումից դուրս մղելուն։
«Մենք՝ «Միացյալ ազգային շարժման» ցուցակում հայտնված Ախալքալաքիի քաղաքապետարանի ավագանու անդամներս և կազմակերպության ներկայացուցիչներս, կուսակցության նոր ղեկավարության հետ բախվեցինք անհաղթահարելի խնդիրների, որոնք կապված են քաղխորհուրդը ցրելու ապօրինի որոշման եւ շրջանային կազմակերպություններում ֆիկտիվ ընտրությունների անցկացման հետ։
Նոր ղեկավարության և անձամբ Խաբեիշվիլիի սխալ մոտեցումները հանգեցրին կուսակցության աննախադեպ թուլացմանը և մեր շարժումից հավատարիմ համակիրների դուրս մղմանը։
Թվարկված պատճառներով պահանջում ենք կուսակցության նախագահի հրաժարականը, որպեսզի հնարավոր դառնա միասնականության և կուսակցության պայքարող անդամների վերաինտեգրման մասին քննարկումը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են «Միացյալ ազգային շարժման» ութ անդամներ՝ Շիրվան Շիրինյանը, Արմեն Հունանյանը, Մելիք Ռայիսյանը, Անդրանիկ Մամուլյանը, Վարդան Չոքանդարյանը, Արթուր Մկոյանը, Արմեն Հակոբյանը, Միշա Հակոբյանը։
Նյութը վերցված է Վրաստանի Առաջին ալիքի կայքէջից՝ 1tv.ge