
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8 -րդ համար (ծնունդով Ջավախքից) Արման Ծառուկյանը ԱՄՆ -ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night 233 մրցաշարում պարտության է մատնել ամերիկացի Բենեիլ Դարիուշին։
Արդեն առաջին ռաունդում Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին, որը UFC դասակարգման չորրորդ համարն է։ Հայ մարտիկից պահանջվել է մեկ րոպե հաղթանակի հասնելու համար։
Արման Ծառուկյանը 50 հազար դոլար բոնուս է ստացել։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարավ 21-րդ հաղթանակը։ Նա կրել է 3 պարտություն։ news.am