Կարմիր գրքում գրանցված արջի որսի հասցված վնասը գնահատվում է 50.000 լարի

Կարմիր գրքում գրանցված արջի որսի հասցված վնասը գնահատվում է 50.000 լարի

լուսանկարը՝ արխիվից

Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները բացահայտել են գորշ արջի ապօրինի որսի դեպք, հայտնում է Netgazeti-ն։

Դուշեթիի մունիցիպալիտետի Սաչալիշալա գյուղում սպանվել է Վրաստանի Կարմիր գրքում ընդգրկված արջ։ Գերատեսչությունը հայտնում է, որ գորշ արջի ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 50 հազար լարի։

Վարչությունում խոսվում է քրեական հանցագործության նախանշանների մասին, նյութերն արդեն ուղարկվել են համապատասխան մարմին՝ հետագա արձագանքման համար։