Հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կարտոֆիլի ներմուծումն աճել է գրեթե 6 անգամ, իսկ արտահանումը նվազել է 5 անգամ։ Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա 10 ամիսների ընթացքում Վրաստանից արտահանվել է 4 710 տոննա (1,289 մլն ԱՄՆ դոլարի) կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23301 տոննայի (5,174 մլն ԱՄՆ դոլար) փոխարեն։ Այս մասին գրում է bpn.ge-ն։
Բացի այդ, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանն այլ երկրներից ներմուծել է 22550 տոննա (7568 մլն ԱՄՆ դոլար) ապրանք, իսկ 2022 թվականի 10 ամիսներին՝ 3820 տոննա (2107 մլն ԱՄՆ դոլար)։
Նույն տվյալներից ելնելով, ստացվում է, որ այս տարի Վրաստան ներկրված կարտոֆիլի 1 կգ-ն արժեցել է միջինը 33 ցենտ, իսկ արտահանվող 1 կգ-ն՝ միջինը 27 ցենտ։
«Businesspressnews»-ը առանձնացրել է այն երկրների ցանկը, որտեղ Վրաստանն այս տարի կարտոֆիլ է վաճառել և գնել ։
Հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանից կարտոֆիլ է արտահանվել ընդամենը 5 երկիր, դրանք են.
● Ադրբեջան՝ 3278 տոննա (709,4 հազար ԱՄՆ դոլար)
● Ռուսաստան՝ 1176 տոննա (493,4 հազար ԱՄՆ դոլար)
● Հայաստան՝ 135 տոննա (44,6 հազ. ԱՄՆ դոլար)
● Բելառուս՝ 84,5 տոննա (30,7 հազար ԱՄՆ դոլար)
● Ուկրաինա՝ 36,4 տոննա (11,4 հազար ԱՄՆ դոլար)
Թոփ 5 երկրները, որտեղից ներկրվել է կարտոֆիլ.
■ Ռուսաստան՝ 8,335 տոննա (2,245 մլն ԱՄՆ դոլար)
■ Բելառուս՝ 7535 տոննա (2043 մլն ԱՄՆ դոլար)
■ Եգիպտոս՝ 1606 տոննա (608,9 հազար ԱՄՆ դոլար)
■ Ուկրաինա՝ 1342 տոննա (369,4 հազար ԱՄՆ դոլար)
■ Գերմանիա ՝ 1180 տոննա (1185 միլիոն ԱՄՆ դոլար)
Նյութը կարող եք ընթերցել վրացերենով bpn.ge-ում