Վրաստանում քաղաքացիները, հավանաբար, իրավունք կունենան դիմելու դիակիզման խնդրանքով, bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ նման հեռանկարի մասին է վկայում խորհրդարանի պատգամավոր Խաթունա Սամնիձեի պատրաստած օրինագիծը, որը քննարկվել է Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովում։
Սամնիձեն նշել է, որ դիակիզման ծառայությունը օրենքով չի կարգավորվում, և որոշվել է, որ այդ հարցը պետք է կարգավորվի օրենքի փոփոխությամբ, հետևաբար՝ երկրում նրանք, ովքեր կցանկանան մահից հետո օգտվել դիակիզման ծառայությունից, պետք է դա անելու հնարավորություն ունենան, ազատ լինեն ընտրության հարցում:
Նախքան օրենքի նախագծի նախապատրաստումը, փոփոխության հեղինակները թեմատիկ հարցում են անցկացրել նաև Վրաստանում դիակիզման ծառայությունների առկայության վերաբերյալ։ Ըստ ուսումնասիրութան՝ Վրաստանում մարդիկ սահմանափակ հնարավորություններ ունեն թաղման իրենց ձևն ու եղանակն ընտրելու: