
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 40 չվերթ, հինգը չեղարկվել է։ Այս մասին են վկայում «Յանդեքս չվացուցակ» ծառայության տվյալները:
Վերջին տեղեկություններով՝ Մոսկվայի ժամանակով 1:37-ի դրությամբ, «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 11 չվերթ, չորսը՝ չեղարկվել։ Չորս չվերթ դեպի «Դոմոդեդովո» հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։ Միաժամանակ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 20 չվերթ։
Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը նշել է, որ ավելի քան 135 հազար մարդ ներգրավվել է Մոսկվան ձյան տեղումներից մաքրելու համար։ shantnews.am