Մոսկվայի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ տուժել։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը հրդեհ է բռնկվել Բիբլիոտեչնայա փողոցի շենքի 10-րդ հարկում գտնվող բնակարանում։
Մահացել են բնակարանում գտնվող երեխաները՝ 8-ամյա աղջիկը և 4-ամյա տղան։ Սկզբում փրկարարներին հաջողվել է երեխաներին տարհանել տնից, սակայն շմոլ գազից թունավորումը մահացու է դարձել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։
shamshyan.com