
Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի գյուղական համայնքի ուղղությամբ երթևեկելիս ճանապարհի եզրերին տեսանելի է ցրված աղբը: Թափոնների մեծ մասը հիմնականում պլաստմասե և ապակե շշեր են:
Այս ամենը այդտեղով անցնող մարդկանց անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը մեքենայից դուրս են նետում, ինչը մեծ վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին:
Կան տեղեր, որտեղ մարդիկ մեքենաներով կանգնում են խմելով գարեջուր կամ այլ ըմպելիքներ շշերը թողնում են ճանապարհի վրա եւ հեռանում:
Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին:
Հիշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100 -ի փոխարեն 200 լարիով:
Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:
Կարդացեք նաեւ՝