Նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1 տոկոս

Նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1 տոկոս

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1 տոկոս։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները թեթևակի աճել են։

Գնաճի տարեկան մակարդակի վրա ազդել են.

  • Տարբեր ապրանքների և ծառայությունների գնաճը 9.8 տոկոսով,
  • Տրանսպորտային ծառայությունների թանկացումը 2,5 տոկոսով,
  • Ոգելից խմիչքների և ծխախոտի գնաճը 5,1 տոկոսով,
  • Ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գնի բարձրացումը 3.4 տոկոսով։

Միաժամանակ սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների գները նվազել են 3.1 տոկոսով։

Իսկ ահա ամսական գնաճը կազմել է -0.2 տոկոս, ինչը նշանակում է, որ վերջինս փոքր-ինչ նվազել է։ aliq.ge