Վրաց լեզվի հանրահռչակում. միջոցառում Փարվանա գյուղում

Վրաց լեզվի հանրահռչակում. միջոցառում Փարվանա գյուղում

2023 թվականի դեկտեմբերի 3-ին Փարվանա գյուղում տեղի ունեցավ ևս մեկ միջոցառում, որի հիմնական նպատակը վրացերենի հանրահռչակումն էր ազգային փոքրամասնությունների շրջանում։

Վրացերենը գնալով ավելի տարածված և արդիական է դառնում Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ինչի արդյունքում շատերը փորձում են սովորել վրացերենը և հեշտացնել իրենց ինտեգրումը վրացական հասարակությանը:

Մանուշակ Մկրտչյանն ապրում է Փարվանա գյուղում, դպրոցում վրացերեն է դասավանդում։ Մանուշակը բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել վրացերենի հանրահռչակման և ավելի ինտենսիվ ուսուցման համար։

Փարվանա գյուղում Մանուշակ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական միջոցառումը, որի հիմնական նպատակը վրացերենի հանրահռչակումն էր ազգային փոքրամասնությունների շրջանում։ Միջոցառմանը ներկա էին Թբիլիսիից հրավիրված հյուրեր, Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում աշխատող վրացերենի ուսուցիչներ։ Հրավիրված էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, որոնցից միջոցառմանը ներկա էր պատգամավոր Վալերի Բեզոյանը։

Ավելին մեր աուդիո նյութում.

Radio NOR · ქართული ენის პოპულარიზაცია: სოფელ ფარავანში გაიმართა ღონისძიება

Լուսանկարները տրամադրել է Radio NOR -ի կամավոր Շուշան Մկրտչյանը