Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա գյուղում կա շենք, որտեղ հավաքվում են բնակիչները, սակայն այն գազաֆիկացված չէ։
2021 թվականին արտերկրում ապրող բնակիչների միջոցներով ստեղծվեց շենք, որտեղ տեղի բնակիչներն անցկացնում են իրենց ազատ ժամանակը։ Այս շենքն ունի սեղաններ, աթոռներ և ինտերնետ հասանելիություն։ Ինչպես նշում են բնակիչները, տնային գործերն ավարտելուց հետո հավաքվում են այստեղ՝ զրուցելու, լուրերով կիսվելու, նարդի ու թղթախաղ խաղալու։ Ձմռանը ջեռուցման բացակայության պատճառով չեն կարողանում երկար մնալ շենքում։ Բնակիչները դիմում են ղեկավարությանը` խնդրելով աջակցել այս շենքի գազիֆիկացմանը։
Բակում տեղադրված է հուշատախտակ և մանկական խաղահրապարակ։ Հուշատախտակի վրա գրված են բոլոր նրանց անունները, ովքեր տեղափոխվել ու հիմնադրել են 19-րդ դարի սկզբին Ուչմանա գյուղը։ Բացի ավագ սերնդի հանդիպումների տարածքից, կան նաև ատրակցիոններ, որոնք նախատեսված են երեխաներին զվարճացնելու համար:
Քաղաքապետարանը այս հարցով նախագծեր չունի։