Մարտի 6-ին Մաքսիմ Արզումանյանի կարատեի խմբակ հաճախող երեխաների ծնողները խնդրանքով դիմեցին գամգեբելի Գագիկ Ղարսլյանին, որպեսզի խմբակին կարատեի պարապմունքներն անցկացնելու համար տրամադրվի շինություն:
Ծնողների հետ հանդիպմանը Գագիկ Ղարսլյանը նշեց, որ այս տարի մունիցիպալիտետը հնարավորություն չունի բացել նոր մարզական խմբակ և մարզչին աշխատավարձ տալ, իսկ ինչ վերաբերում է պարապմունքներն անցկացնելու համար համապատասխան շինության տրամադրմանը, ապա նրա խոսքով հնարավոր է գտնել այն, սակայն վարձակալության հիմունքով, իսկ վարձը պետք է վճարի մարզիչը:
Նշենք, որ կարատեի մարզիչ Մաքսիմ Արզումանյանը երեխաներին մարզում է մասնավոր հիմունքով, իսկ ծնողները ցանկանում են, որպեսզի Մաքսիմը Արզումանյանը պաշտոնապես դառնա շոտոկան կարատեի մարզիչ և տեղ հատկացվի խմբակին կարատեի պարապմունքներն անցկացնելու համար:
Բորիս Ղարսլյան