Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել է Քաթար

Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել է Քաթար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու»-ն։

Էրդողանին Համադ միջազգային օդանավակայանում դիմավորել են Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մուհամմեդ Ալ Աթիյահը, Դոհայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Մուստաֆա Գոքսուն և այլ պաշտոնյաներ։

Այցի շրջանակներում Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին կղեկավարեն Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի իններորդ հանդիպումը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, հանդիպմանը կքննարկվեն Թուրքիա-Կատար հարաբերությունների բոլոր ասպեկտները և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման ուղիները։

«Ակնկալվում է, որ առաջնորդները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, ներառյալ Իսրայելի հարձակումները Գազայի և պաղեստինյան տարածքների վրա»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։ 1tv.ge