
Ռուսաստանում օտարերկրյա պետությունների նոր դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է ցանկացած երկրի հետ կառուցողական գործընկերության համար և որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի։
«Բարդ ժամանակներ են, ճգնաժամային երևույթներն աշխարհում աճում են, բայց միաբևեռ համակարգը փոխարինվում է ավելի արդար աշխարհակարգով. Ռուսաստանը կշարունակի նպաստել գլոբալ հրատապ խնդիրների լուծմանը և ընդլայնել շփումները տարբեր ոլորտներում»,- ասել է Պուտինը։
Խոսելով մի շարք երկրների հետ հարաբերությունների մասին՝ ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Թուրքիայի հետ մեծ թվով հետաքրքիր համատեղ նախագծեր են իրականացվում։ 1in.am