Քամին քշել է Թորիա գյուղի մինի մարզադաշտի արհեստական ծածկույթը

Քամին քշել է Թորիա գյուղի մինի մարզադաշտի արհեստական ծածկույթը

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի մինի մարզադաշտի կառուցման եզրափակիչ աշխատանքներն իրականացվել են 2021 թվականի օգոստոսին։

Թորիայի երտասարդները իրենց դժգոհությունը հայտնեցին, մինի մարզադաշտի արհեստական գորգի քանդվելու և գիշերային լուսավորության անսարքության հետ կապված։

«Մինի մարզադաշտի գիշերային լուսավորությունը արդեն 1 տարուց ավել է շարքից դուրս է եկել և չի գործում։ Ցանկալի կլիներ ուշադրություն դարձնեին և վերանորոգվեր, որպեսզի կարողանանք երեկոյան ժամերին զբաղվել սպորտով։ Իսկ ինչ վերաբերվում է արհեստական գորգին վերջերս տեղի ունեցած ուժգին քամիներից հետո ամբողջովին քանդվել է։ Հաջորդ տարի պլանավորում ենք երիտասարդներով գումար հավաքել նյութ ձեռք բերել գորգը ամրացնելու համար»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց գյուղի երիտասարդներից մեկը։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Քամին քշել է Թորիա գյուղի մինի մարզադաշտի արհեստական ծածկույթը

Հարցին, թե արդյոք նախատեսվում է Թորիայի մինի մարզադաշտի հետ կապված վերանորոգման աշխատանքներ իրականացնել և ինչ միջոցներով պետք է լուծվեն վերոնշյալ խնդիրները՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետ Արտյոմ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ուժեղ քամիների հետևանքով խաղադաշտի արհեստական գորգը պոկվել է, մենք երիտասարդների հետ միասին փորձեցինք ամրացնել քարեր դնելով, սակայն չստացվեց։ Այս մասին տեղեկացված է ինչպես ներկայացուցիչը այնպես էլ քաղաքապետը։ Քանի որ դիմացը ձմեռ է ցուրտ եղանակներ արհեստական գորգը և լուսավորության խնդիրը կլուծվի արդեն հաջորդ տարի։ Ինչ վերաբերվում է խաղադաշտի մնացած առկա խնդիրներին, ապա դեռևս ոչինչ չի նախատեսվում»։

«Թե ինչ միջոցներով կլուծվի այդ խնդիրները դեռ պարզ չէ, եթե մինչև 2024 թվականի գարնանը նախկինում աշխատանքներն իրականացող ընկերության ժամկետը լրացած չլինի, ապա հնարավոր է համաձայնության միջոցով վերանորոգման աշխատանքներ տարվեն։ Բայց ասեմ որ դա նույնպես հստակ չէ և հաստատ ոչինչ ասել չեմ կարող»,- ավելացրեց Պետրոսանը։

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Թորիայի մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքները ավարտին հասցնելու համար հատկացվել էր մոտավորապես 32 000 լարի գումար: Մրցույթը հայտարարվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4 մինի մարզադաշտերի, այդ թվում Թորիա գյուղի համար։ Աշխատանքներն իրականացրել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը, որտեղ հայտարարված 169 200 լարիի համապատասխան մրցույթը, ընկերությունը շահել էր 168 000 լարիով:

Նշենք, որ աշխատանքների հանձնման ընդունման ակտն ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 24 -ին, որից հետո, պայմանագրի 6 -րդ հոդվածի 1 -ին կետի հիման վրա, կատարված աշխատանքների պիտանելիության ժամկետը 3 տարի է: (NAT210004344) tenders.procurement.gov.ge

Նինոծմինդայի մունիցիպալիտետ – մինի մարզադաշտ by Radio NOR on Scribd

Մենք փորձեցինք կապ հաստատել Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերության հետ, մարզադաշտի ժամկետի հետ կապված ավելի հստակ տեղեկություն ստանալու համար, սակայն մեզ դա չհաջողվեց։

Հավելյալ տեղեկության դեպքում նյութը կթարմացվի։

Կարդացեք նաև՝