Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ` նվիրված Կանանց միջազգային օրվան:
Կենտրոնի սաները երգով և պարային համարներով հանդես եկան հանդիսատեսի առաջ: Չնայած որ դահլիճում քիչ թվով մարդիկ էին ներկա, այնուամենայնիվ համերգը կայացավ: Համերգը կազմակերպել էր Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնը:
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, տոն, որը ոգեկոչում է կանանց նվաճումները քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Այժմ այս տոնը ամենևին չի քարոզում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարություն, ինչպես նախկինում, մեր օրերում Մարտի 8-ը համարվում է գարնան, կանացի գեղեցկության, քնքշության, կնոջ նկատմամբ ուշադրություն ցուցաբերելու տոն` անկախ նրա կարգավիճակից և տարիքից:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան