Բերման է ենթարկվել ՆԳՆ ոստիկանության տեսուչը` բռնության փաստով

Բերման է ենթարկվել ՆԳՆ ոստիկանության տեսուչը` բռնության փաստով

Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Վրաստանի ՆԳՆ անվտանգության ոստիկանության դեպարտամենտի Աջարիայի բաժնի տեսուչին՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Այս մասին տեղեկություն է տարածում Հատուկ քննչական ծառայությունը։

«Քննությամբ պարզվել է, որ իրավապահը ծնվել է 1969 թվականին: 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, Բաթումիի Աբաշիձե փողոցում կանգնեցված մեքենայում, խանդի հողի վրա ծագած կոնֆլիկտի ժամանակ կնոջը տարբեր մարմնական վնասվածքներ է հասցրել։

Հատուկ քննչական ծառայությունը, հանցագործության մասին հաղորդում ստանալով կին տուժողից, անմիջապես ապացույցներ է ձեռք բերել, որոնց հիման վրա իրավապահը բերման է ենթարկվել ընտանեկան բռնության համար։

Այս հանցանքը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ։

Ձերբակալված իրավապահին մեղադրանք կառաջադրվի 48 ժամվա ընթացքում։

Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է այս գործի քննությունը»,- ասվում է տեղեկատվության մեջ։