Վերին Լարսն այսօր. Գործում են սահմանափակումներ

Վերին Լարսն այսօր. Գործում են սահմանափակումներ

Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Սահմանափակումը մտցվել է ձյան և բքի պատճառով։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Կոբի-Գուդաուրի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի շարունակական՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։