Նոյեմբերի 29-ին Բալթյան դաշնային Ի.Կանտի համալսարանում
ավարտեց ռուսաց լեզվի 1-ին միջազգային օլիմպիադայի եզրափակիչը, որին մասնակցել է 150 մարդ 28 երկրներից։ Այս փուլի ավարտին 11 հոգի դարձել է հաղթող, եւս 12-ը՝ զբաղեցել է երկրորդ տեղ։ Ընտրական փուլի հաղթողները ժամանել են IKBFU՝ մասնակցելու եզրափակիչ փուլին, փոխհաղթողների համար կազմակերպվել է մասնակցություն առցանց ձևաչափով։
Բարձր մեթոդական գրագիտություն», «Մեթոդական ստեղծագործականություն և նախաձեռնողականություն», «Ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից տեսակետ» անվանակարգերում հաղթելու դիպլոմներ ստացան բոլորը։
մասնակիցներ «Մանկավարժական գերազանցության ձգտում» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեր հայրենակից Կարինե Առաքելյանը (Վրաստան): Եզրափակչի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և հիշարժան նվերներով:
Մրցույթում մասնակիցները ցուցադրեցին իրենց մանկավարժական հմտությունները և ներկայացրին ամենահաջող մեթոդական մշակումները։ Առաջադրանքը բաղկացած էր 4 փուլից. Առաջին փուլը մեթոդաբանական մասն է, երկրորդ փուլը՝ բանավեճը, երրորդը՝ նախագծի ներկայացումը, չորրորդը՝ ասուլիսը(պրես կոնֆերանսը)։ Բոլոր փուլերը հաջողությամբ ավարտեց Կարինեն։
Կարինեն օլիմպյադայում հաղթող ճանաչվելով ստացավ դիպլոմ, գրքեր և արժեքավոր հուշանվերներ:
Ավելի վաղ լուսաբանել էինք, որ Փարվանա գյուղից Կարինե Առաքելյանը Իմանուիլ Կանտի համալսարանի միջազգային օլիմպիադայում անցել է եզրափակիչ փուլ, որին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ…