Դեկտեմբերի 15-ին հանդիսավոր կերպով կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսեը և մայրաքաղաքի բոլոր լուսավորությունները, իսկ դեկտեմբերի 16-ին կբացվի ամանորյա գյուղը։
Այս մասին կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 15-ին իտալացի երգիչ Ստեֆանո Սինյորոնին իր բենդով ելույթ կունենա հանդիսատեսի առջեւ։
«Դեկտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 20:00-ին Շոթա Ռուսթավելի պողոտայում կլուսավորվի երկրի գլխավոր տոնածառը և կվառվեն մայրաքաղաքի բոլոր լուսավորությունները։ Ուզում եմ դիմել բնակչությանը, բոլոր ցանկացողները երեկոյան ժամը 20:00-ին կրող են գալ: Հատուկ այս օրվա համար կկազմակերպվի թատերական երաժշտական շնորհանդես, որը մեզ կպատմի Սուրբ Ծննդյան պատմության և տոնածառի տեղադրման ավանդույթի մասին, իսկ կախարդական շոուի ավարտին հանդիսատեսի համար ելույթ կունենա Իտալիայից ժամանած խումբը։
Տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 16-ին նախատեսում ենք բացել նաև ամանորյա գյուղ, որը կարևոր է և շատերն են սպասում», – ասել է Կալաձեն։