Ջեռուցումը ցուրտ օրերին. Ուչմանայի բնակիչները դժվարությունների մասին

Ջեռուցումը ցուրտ օրերին. Ուչմանայի բնակիչները դժվարությունների մասին

Նինոծմինդան գտնվում է բարձրալեռ գոտում, ձմռանը անհամեմատ ցուրտ է, Վրաստանի մյուս շրջանների հետ համեմատած ջերմաստիճանը հասնում է մոտ 30 – 35 աստիճան ցրտի:

Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի բնակիչները NOR -ռադիոկայանի հետ զրույցում խոսեցին ջեռուցման և դրա հետ կապված դժվարությունների մասին։

Բնակիչներից մեկի խոսքով․ «Գյուղի մոտ 40% -ը իրենց տները ջեռուցում են գազի միջոցով, իսկ մնացած մասը վառարաններով։ Այն մարդիկ ովքեր իրենց տները ջեռուցում են բնական գազի միջոցով, ամսեկան վճարելով 200 – 300 լարի: Կան Ford մեքենաներ որոնք բերում են ջարդված փայտ արժեքը կազմում է մոտ 600 – 800 լարի։ Եթե հաշվենք ապա փայտով ջեռուցելը ավելի թանկ է քան գազով։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, սակայն եկամուտը շատ քիչ է կաթի գինը էժան է, մնացած ամեն ինչը թանկ այդ պատճառով մարդիկ ի վիճակի չեն վճարել և այդ թվում գազի համար»:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ջեռուցումը ցուրտ օրերին. Ուչմանայի բնակիչները դժվարությունների մասին

Կարդացեք նաև՝