Լեհաստանում Վրաստանի երեք քաղաքացիներ են ձերբակալվել՝ վրացական ծագումով 19-ամյա աղջկան փախցնելու մեղադրանքով։
Նրա հայրը դիմել է ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Սկիերնեւիցե քաղաքում։ Հինգ ժամ անց աղջկան փախցնողների մեքենան հայտնաբերվել է 180 կմ հեռավորության վրա, իսկ աղջկան տեղափոխել են Վիերուշով։
Աղջիկը չի տուժել։ Ձերբակալվածները 33, 37 և 38 տարեկան են։ Նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։